Քիչ առաջ Սկյովդե քաղաքում ավարտվեց ֆուտզալի եվրոպայի առաջնության ընտրական փուլի Իսրայել - Հայաստան հանդիպումը, որը պետք է վճռեր խմբի հաղթողին, սակայն ամեն ինչ կվորոշվի վերջին տուրում, քանի որ հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 2:2 հաշվով: Մեր հավաքականի տղաները կամային բարձր հատկանիշներ ցուցադրեցին և կարողացան փրկել հանդիպումը վերջին րոպեներին երկու գնդակ ուղղարկելով մրցակցի դարպասը:
Հայաստան – Իսրայել՝ 2։2
Գոլերը՝ Հենրիկ Գրիգորյան 35, Դավիթ Սուջյան 38 – Կոհեն 19, Սաբագ 34։
Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր ընտրանին հաղթել էր Շվեդիայի ընտրանուն: