Հունվարի 14-ին, ժամը 14.50-ին, վրաերթ տեղի ունեցել Երևանի Շոպրոնի փողոցում։
«ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շոպրոնի փողոցի թիվ 77 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, փոխանցում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից։
Կատարվում է քննություն:


