«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության կատարողին փնտրելիս ՀՀ ոստիկանության աշխատակիցները բազմաթիվ այլ հանցագործություններ են բացահայտել:

Մասնավորապես, մեր տեղեկություններով, երբ հանցագործին փնտրելու նպատակով ոստիկաններն ուսումնասիրել են տարածքի բնակարաններն ու շինությունները, մի քանի գողություններ են բացահայտել` հայտնաբերելով գողոնները:

Տեղեկություններ կան նաև, որ այդ շրջայցերի ժամանակ ոստիկանները նույնիսկ հետախուզվողների են հայտնաբերել, որոնք մեղադրվում են նախկինում կատարած հանցագործությունների համար և այս ընթացքում իրավապահներից թաքնված են եղել: Այլ կերպ ասած՝ ոճրագործին որոնելու նպատակով Գյումրիի մասսայական «խուզարկությունը» նաև դրական կողմ է ունեցել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: