ՀՀ վարչապետի օգնական Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

«Հերթական հնարավորությունը բաց չթողնելով` ցանկանում եմ հարց ուղղել ԲՀԿ առաջնորդ պրն. Գագիկ Ծառուկյանին: Հարցս հետեւյալն է. արդյոք Դուք՝ որպես ԲՀԿ քաղաքական խորհդրի նախագահ, այդ իսկ խորհրդի քննարկմանը ներկայացրե՞լ եք Ձեր ու Ձեր մերձավորների հետ առնչվող որոշ հարցեր: Խոսքը գնում է լրատվամիջոցների եւ քաղաքացիների կողմից անընդհատ բարձրաձայնվող քաղաքաշինության նախարարության գործունեության ընթացքում բացահայտված աղաղակող փոշիացումների հետ կապված որոշ մութ պատմությունների մասին: Արդյոք քննարկվե՞լ է այն հարցը, թե ինչն է պատճառը, որ այս տարի քաղաքաշինության նախարարությունը կարողացավ մոտ մեկ միլիարդ դրամի հասնող խնայողություններ ունենալ, իսկ նախկին ղեկավարության օրոք այդպիսի խնայողություններ չեղան, ավելին՝ բացահայտվեցին հարյուրավոր միլիոն դրամների հասնող փոշիացնումներ: Արդյոք քննարկվե՞լ են, կամ քննարկվելու են առողջապահության ոլորտում տեղի ունեցած չարաշահումները: Հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը կպատասխանի, թե քննարկվե՞լ են կամ քննարկվելու՞ են այդ հարցերը քաղաքական խորհրդի նիստում, եւ արդյոք դիտարկվո՞ւմ են դրանցում կոռուպցիոն դրսեւորումներ, թե՝ ոչ»: