Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Հայաստան Հանրապետության վարկային վարկանիշը «Ba2»-ից «Ba3»-ի՝ բացասական կանխատեսմամբ:

Ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշն իջեցվել է «Ba3»-ից «Ba1»-ի:

Հայաստանի ՀՆԱ-ի 15%-ը բաժին է ընկնում դրամական փոխանցումներին, որոնց 90%-ը հոսում են Ռուսաստանից: Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանի արտահանման մոտ 23%-ը

Վարկանիշն իջեցնելու մասին որոշումը գործակալությունը բացատրել է Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազեցմամբ պայմանավորված Հայաստանի արտաքին խոցելիության աճով, ինչպես նաև ռուսական տնտեսությունում բացասական դինամիկայի պատճառով Հայաստանի տնտեսության հեռանկարների վատթարացմամբ:

Հունվարի 9-ին Fitch միջազգային վարկանիշային կազմակերպությունը արձանագրել է Ռուսաստանի ՀՆԱ-ի 4 տոկոսի նվազեցում։ Կազմակերպության կանխատեսումների համաձայն տնտեսական հետընթացը Ռուսաստանում կարող է ավարտվել 2017 թվ․, գրում է lenta.ru-ն։