Գյումրեցիների և մնացածի բողոքները ոչ ռուսների ոչ էլ Ռուսաստանի դեմ են:
Մենք բողոքում ենք որովհետեև մեր իշանությունները նույնիսկ այս սարսափելի ոճրագործության ժամանակ, վախենալով ինքնուրույնությունից և ռուսներից ինչ-որ բան պահանջելուց, նվաստացնում են բոլորիս:
Բողոքում ենք որովհետև իշխանություններն էն աստիճան են կտրվել մարդկանցից, որ չզգալով հասարակության վիրավորվածությունը, վիշտը մի հատ էլ ցիտատներ են բերում ռուսաստանի սահմանադրությունից՝ հայտարարելով որ հույս էլ չունենաք արժանապատվության:
Բողոքում ենք տարրական հարցերը լուծելու անկարողությունից և իշխանությունների անգրագիտությունից, երբ ամեն հայտարարություն հակասում է նախորդին և խառնաշփոթ ստեղծում ամենանուրբ հարցերում:
Բողոքում ենք ողբերգության պահերին նույնիսկ մարդկանց հետ մարդավարի, պարզ, անկեղծ խոսելու անկարողությունից: «Հանցագործը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ» նախադասությունն արդեն զզվեցրել է բոլորին: Կարծես ուրիշ ձև էլ կարող էր լինել:
Բողոքում ենք, որովհոտոև իրավապահ մարմիններն փոխանակ հանցագործին բռնեին, ցուցարարներին են բռնում տանում քաղմասեր: Իսկ ռուս սահմանապահներն, որ իրավական կապ չունեն ռուսական ռազմաբազայի հետ, հանցագործին բռնում և հանձնում են ոչ թե մեր իրավապահներին այլ ռազմաբազայի իրենց ազգակիցներին:
Մի խոսքով՝ բողոքում ենք նման «ապահով Հայաստանի» դեմ:


