Զինված տղամարդը Փարիզից հյուսիս-արևմուտք ընկած Կոլոմբ քաղաքում գտնվող փոստի շենքում պատանդներ է վերցրել: RTL ռադիոկայանը հայտնում է, որ նա ենթադրաբար երեք մարդու է բռնել:
Lenta-ն փոխանցում է, որ տղամարդը պնդում է, թե զինված է Կալաշնիկով ինքնաձիգով, ատրճանակով և մի քանի նռնակներով: Ոստիկանությունը միջադեպը ահաբեկչական գործողություն չի համարում:
Իրավապահ մարմինների աշխատակիցները բանակցություններ են վարում: Ըստ մամուլի՝ տղամարդու ինքնությունը պարզվել է, ավելի վաղ նա պատասխանատվության էր ենթարկվել մանր խուլիգանության համար: Նրա անունը, սակայն, չի հրապարակվում: