Միքայելն այնքան երիտասարդ էր.... Ավաղ նրա երազանքներն այդպիսին էլ մնացին.... Ինչո՞ւ... Ինչո՞ւ մենք մարդկանց կենդանության օրոք չենք գնահատում նրանց մասին հոգ տանում և հանդուրժողականություն դրսևորում: Երեկ նայում էի Հայաստանում կատարվող իրադարձությունները, և վստահաբար այդպիսիք դեռ շատ կլինեն, բայց ինչո՞ւ:
Գրել է Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում:
Պետք է անպայման մարդիկ վիրավորվեն, զոհվեն, սպանվեն, հեռանան, գնան, որպեսզի սթափվենք: Կապ չունի վեճ է, ահաբեկչություն, բողոքի ցույց, թե հեղափոխության փորձ: Միթե անգամ 21-րդ դարում հնարավոր չէ այլ միջոցների կիրառում, խոսքի ու օրենքի գերակայության հաստատում ու սեր, վերջապես: Սիրո պակասն է, որ թույլ է տալիս միմյանց վրա ձեռք բարձրացնել: Ես չեմ ուզում ոչ մեկին ցավ ու տառապանք, զինվորն ու ոստիկանն էլ մարդ են, նրանք էլ ընտանիքներ ունեն, նրանց երեխաներն ինչ մեղք ունեն:
Երբ կրքերը բորբոքվում է, մարդիկ ամեն բան մոռանում են, չարությունը կուրացնում է, ինչպես եղել է մեր հայազգի այս երիտասարդի սպանության դեպքում, բայց միթե այժմ չեն զղջում ոճրագործները, բայց արդեն ուշ է.... Եկեք այնպես ապրենք, որ վաղը ուշ չլինի... Աստված լուսավորի հունվարի 12-ի բոլոր զոհերի հիշատակը:
Հ.Գ. իսկ պրեմյակովի մասին առհասարակ խոսել չեմ ուզում, թույլիկ, վախկոտ մի չարագործ, ով իր սև գործն արեց ու Աստծուց ստանալու է իր պատիժը: Եվ մի բան էլ, ոճրագործությունը ազգություն չի ճանաչում: Ամեն ազգի մեջ և լավը կա, և վատը: Ինչ է մեզանում բոլորը լավն են: Իհարկե ոչ, և ուրեմն ոճրագործի մասին խոսելիս առաջին բանը ազգությունը չէ, որ պետք է նշել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում դաժան ծեծի հետևանքով հայ աշակերտ էր մահացել:


