Մոսկվայում մահմեդականներն աննախադեպ բողոքի ակցիայի են պատրաստվում: Իսլամիստ ակտիվիստների մի խումբ հայց է ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան հունվարի 25-ին Մոսկվայի Սախարովի պողոտայում՝ ընդդեմ Charlie Hebdo պարբերականի ծաղրանկարների 100 հազարանոց ցույց անցկացնելու պահանջով:
Ռուսաստանի մուֆթիների խորհուրդն աջակցել է այս նախաձեռնությանը: Իշխանությունները խոստանում են հայցին պատասխանել երկուշաբթի օրը: Կազմակերպիչների շարքում է Կովկասի ժողովուրդների կոնգրեսի անդամ Աբակար Աբակարովն ու իսլամիստ իրավապաշտպան Ալի Չարինսկին. փոխանցում է kommersant-ը: