Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Յան Կելլիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, համանախագահները ներկայացրեցին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ իրենց հանդիպումները։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլերի շուրջ։
Համանախագահներն արդեն Երևանում են
