Հանգստյան օրերին Նորֆոլկում հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Ջոն Ֆրայնը ամուսնացել է իր երիտասարդ ընկերոջ հետ, ինչի մասին անձամբ տեղեկացրել է Twitter-ում։

«ElliottGSpencer-ն ու ես երկու մարդու պես մտել ենք սենյակ, ստորագրել փաստաթղթերը և դուրս եկել մեկի նման։ Զարմանալի է»,- գրել է նա։

Ի դեպ, «Շերլոկ Հոլմս», «Հոբիթ», «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմերի աստղը ԶԱԳՍ է գնացել Օսկար Ուայլդի տիկնիկով.

«Իմ եւ @ElliottGSpencer երդման վկան դարձավ մինի- Օսկար Ուայլդը։ Մեկը պետք է լիներ...»,- լուսանկարը մեկնաբանել է դերասանը։