Կիրակի օրը Մոսկվայի հայկական եկեղեցում անցկացվել է հոգեհանգստի արարողություն հունվարի 12-ին Գյումրիում սպանված ընտանիքի 6 անդամների համար: Արարողությանը ներկա էին բազմաթիվ մոսկվայաբնակ հայեր:
BBC հոդվածում նշվում է, որ հայերը պահանջում են Պերմյակովին դատել Հայաստանի տարածքում, ինչը համապատասխանում է Մոսկվայի և Երևանի միջև 1995թ.-ին կնքված համաձայնությանը: Սակայն ՌԴ-ն հղվում է սահմանադրության այն կետին, որով արգելվում է ՌԴ քաղաքացիներին հանձնել այլ պետության:
BBC-ն անդրադարձել է նաև հանցագործի նախկին փաստաբան Թամարա Այլոյանին, որը հրաժարվել էր պաշտպանել Պերմյակովին անձնական պատճառներից ելնելով: