Ռուբլու անկումը լուրջ վտանգ է ներկայացնում ինը երկրների տնտեսությունների համար, որոնք մեծապես կախված են Ռուսաստանում ապրող իրենց քաղաքացիների դրամային փոխանցումներից, գրում է The Guardian-ը:

Ինչպես հայտնում է թերթը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները, այդ երկրները կարող են 2015 թվականին կորցնել ավելի քան 10 միլիարդ դոլար: Տնտեսական դժվարությունների լույսի ներքո նախկին խորհրդային երկրներից շատ ներգաղթյալներ մտածում են Ռուսաստանը լքելու մասին, նշում է թերթը: