Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, հունվարի 17-ին, ժամը 14.10-ին, խուզարկություն են կատարել 52-ամյա Արսեն Ա.-ի տանը եւ օժանդակ շինություններում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արսեն Ա.-ն ներկայացրել է «Մոսին» տիպի ակոսափող հրացան` քանդված վիճակում, իր բոլոր դետալների հետ միասին, տարբեր տրամաչափի 55 փամփուշտ եւ կապարե 2 գնդակ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Քննությունը շարունակվում է: