Լրացավ ՀՀ Սյունիքի մարզում 2000թ.-ին վթարի ենթարկված ուղղաթիռի անձնակազմի և ռազմական բժիշկների մահվան 15-րդ տարելիցը:
Հունվարի 19-ին «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամները, բարձրաստիճան զինվորականներ, Երևանի կայազորի մի շարք զինծառայողներ և հոսպիտալների բուժանձնակազմերն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու վթարի զոհ դարձած օդաչուների և բժիշկների հիշատակին:
Զոհվածների հարազատների, զինվորականների հետ միասին հոգևոր ծիսակարգին մասնակցել և զոհվածների հոգիների հանգստության համար խնկարկել է «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը:
Նույն օրը Երևանի կայազորի մի շարք զինծառայողներ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 25-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են «Ծիծեռանակաբերդ» հուշահամալիր, ծաղիկներ են դրել հերոսի շիրիմին: