ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականի կողմից երեկ ԲՀԿ­-ական պատգամավորների հասցեին ուղված խոսքերին:

Տիգրան Ուրիխանյանը մասնավորապես գրել է.«Հարգելի գործընկերներ
Հաշվի առնելով, որ ԲՀԿ պատգամավորների կողմից թվերի լեզվով և իրավական ձևակերպումներով հնչեցվող քննադատական, բայց կոռռեկտ հարցադրումներին ոչ կառավորությունը և ոչ էլ վարչապետն անձամբ չեն պատասխանում, այլ փոխարենը վարչապետի օգնականներն ու խոսնակները, երևի չհասկանալով, որ իրենց ղեկավարից կոնկրետ պատասխաններ են ակնկալվում, նորից փորձում են վիրավորանքներով ու իբր հումորով շեղել հանրությանը բուն էությունից: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկում եմ անհապաղ մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք և ժողովրդի հանդեպ կատարածի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք գրել: 

ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյան»: