Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեցին Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին ՀՅԴ-ի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

ՀՅԴ ընտրական ցուցակում ընդգրկված է 65 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, փոխներկայացուցիչներ` ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն մարտի 11-ից մինչև մարտի 21-ի ժամը 18-ը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար ընտրական գրավի սահմանված չափը 3 մլն դրամ է: