«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները պահանջել են 72 ժամվա ընթացքում իրենց տրամադրել 200 միլիոն դոլար՝ ճապոնացի 2 պատանդների համար, հաղորդում է lenta.ru-ն:
Associated Press-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է համացանցում տեղադրված տեսանյութում:
Տեսանյութում երևում են ահաբեկիչը և նարնջագույն հագուստով երկու պատանդներ: Ենթադրաբար դա Կենձի Գոտո Յոգոն է և Հարունա Յուկավան:
Դիմելով ճապոնական իշխանություններին՝ գրոհայինը հայտարարում է. «Դուք հպարտությամբ 100 միլիոն դոլար տվեցիք, որպեսզի սպանեք մեր կանանց և երեխաներին, որպեսզի ավերեք մուսուլմանների տները: Վճարե՛ք 200 միլիոն դոլար այդ երկուսին փրկելու համար, այլապես այս դանակը կդառնա ձեր մղձավանջը»:
Իսլամիստները 200 մլն դոլար են պահանջել ճապոնացի պատանդների համար (տեսանյութ)
