Այսօր՝ հունվարի 20-ի վաղ առավոտից քաղաքացիները մոմեր, խաղալիքներ, ծաղիկներ են տանում Ազատության հրապարակ և մասնակցում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակի մոմավառությանը։
Օպերայի տարածքը մարդաշատ է, մարդիկ գալիս են ընտանիքներով, մանկահասակ երեխաների հետ, մոմեր վառում և մեծ ցավով ու արտասվելով հեռանում։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել էր։


