Ռուսական Առաջին Ալիքն ևս անդրադարձել է Գյումրիի ողբերգության հետևանքով վիրավորված փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան փաստին: Լուրերի այս թողարկման մեջ մասնավորապես ասվում է.
«Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկելու համար պայքարում էին 2 երկրների լավագույն մասնագետները, բայց հրաշքը տեղի չունեցավ։ Այսպիսով՝ զանգվածային սպանության զոհերի թիվը հասավ 7-ի՝ դա մի ողջ ընտանիք է»: