««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչև փետրվարի 1-ը տեղի կունենա «Պրոկրեդիտ» և «Ամերիա» բանկերի միաձուլումը: Ըստ նույն տեղեկությունների՝ երկու բանկերի միջև բանակցություններն արդեն բավական ժամանակ է՝ ընթանում են: Բանկերի բաժնետերերը բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել, որ գործարքի կնքումը պետք է ավարտվի մինչև փետրվարի 1-ը:

«Ամերիա» բանկի հասարակության հետ կապերի և հաղորդակցման խմբի ղեկավար Էլմիրա Ադամյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինֆորմացիա ես չեմ կարող տալ, որովհետև նման բան չկա այս պահի դրությամբ, եթե որևէ բան լիներ, մենք կհրապարակեինք»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։