Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կրկին կվերադառնա Ռուսաստանի Դաշնություն՝ համերգային ծրագրով: Նա այս տարի երկու համերգ կունենա Ռուսաստանում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:
Ինչպես նշված է շանսոնյեի պաշտոնական կայքում, ապրիլի 20-ին երգիչը ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի «Օկտյաբրսկի» համերգային մեծ դահլիճում, ապրիլի 22-ին՝ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում»:
Նշվում է, որ Ազնավուրը «բիս»-ով հանդես կգա ապրիլի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլում»՝ հիացած հանդիսատեսի բազմաթիվ խնդրանքով: Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն համերգով հանդես էր եկել Մոսկվայում անցած տարվա հոկտեմբերի 3-ին:
Ինչպես նշված է «Օկտյաբրսկի» համերգային մեծ դահլիճի կայքում՝ Ազնավուրն ավարտում է իր համերգային գործունեությունը, այդ պատճառով համերգին կհնչեն մաեստրոյի երգացանկի լավագույն ստեղծագործությունները:
Շառլ Ազնավուրը 2 համերգ կտա Ռուսաստանում
