Չինաստանի հոգեբուժարանում գտնվող Չժաո Յանլի անունով հոգեկան խնդիրներ ունեցող անձին հաստատության աշխատակիցները դաժան ծեծի և բռնության են ենթարկել՝ պատճառաբանելով, որ նա վիրավորել է բուժաշխատողին, գրում է Daily Mail-ը։
Բուժաշխատողները նրան բազմաթիվ նվաստացումների են ենթարկել, որից հետո նետել են գետնին և սկսել ոտքերով հարվածներ հասցնել՝ այդ ամենը պատճառաբանելով՝ իբր Չժաոն վիրավորել է բուժաշխատողներից մեկին։
Նրան դեպքից հետո անգիտակից վիճակում հայտնաբերել է եղբայրը։ Չժաոյին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ընդ որում՝ բժիշկները մտավախություն են հայտնել, որ եթե նա ապաքինվի, ապա չի կարողանա երբևէ քայլել։
Հոգեկան խանգարում ունեցող անձին բժիշկները դաժան ծեծի են ենթարկել (լուսանկարներ)




