Երրորդ դատական նիստն է, ինչ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չի ներկայանում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Գրիգոր Ղասաբյանից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար: Մեղադրողը միջնորդեց Սուրեն Սուրենյանցի  խափանման միջոցը՝ ստորագրություն չբացակայելու մասին, փոխել, ընտրել կալանք եւ հայտարարել հետախուզում: Պաշտպան Կարապետ Գալստյանը միջնորդության ճակատագիրը թողեց դատարանի հայեցողությանը: Դատավոր Արմեն Խաչատրյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով հրապարակեց որոշումը՝ Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Նա նաեւ ասաց, որ Սուրենյանցը կապվել է աշխատակազմի հետ հեռախոսով, այսինքն՝  գտնվում է հանրապետությունում: (Թե ինչպես խորհրդակցական սենյակում իմացավ դրա մասին՝ այնքան էլ հասկանալի չեղավ): Դատական հաջորդ նիստը, եթե Սուրենյանցը հայտնաբերվի, տեղի կունենա մարտի 28-ին: 
Աղբյուրը www.aravot.am: