Թերթն իր այսօրվա համարում հրապարակել է ՀՀ Սյունիք մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հատ կապերի բաժնի պատասխանը իր նախօրդ օրվա հոդվածին։ Նույն թեմային իր այսօրվա համարում անդրադարձել է նաև «Հայկական ժամանակը»՝ տպագրելով հոդված Գորիսի հիվանդանոցի տնտեսական մասի արդեն նակին վարիչի հետ հարցազրույցը «Ադիբուդի վաճառողը՝ Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժիշկ» վերտառությամբ, որը կարող եք կարդալ այստեղ.
«Պատասխանում ենք «Չորրորդ իշխանություն» օրաթերթի Գորիսի բժշկական կենտրոնի կադրային փոփոխությունների մասին հոդվածին.
Մարինե Բաղդագուլյանը ոչ թե Գորիսի րժշկական կենտրոնի տնօրենի տեղակալն է, այլ վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր, եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որեւէ առնչություն չունի նրա աշխատանքային գործունեության հետ: Նրան աշխատանքից ազատել է վիրաբուժական բաժանմունքի վարիչը, գրավոր զեկուցագրի հիման վրա, ոչ պատշաճ աշխատելու համար: Աշխատանքից ազատման հրամանը տվել է Գորիսի ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար Նորա Իվանյանը:
2014թ. դեկտեմրերի 30-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Սյունիքում մեծ հեղինակություն վայելող Գորիսի ԲԿ-ի նախկին գլխավոր բժիշկ Սլավիկ Ամիրյանրը, որն ունի երկարատև բուժման կարիք: Բժիշկ Սլավիկ Ամիրյանին մարզպետ Ս. Խաչատրյանին արժանացրել է շնորհակալագրի եւ ձեր այն պնդումը, իբր իր դիմումի մեջ Սլավիկ Ամիրյանը նշել է, թե չի ուզում աշխատել Սուրիկ Խաչատրյանի հետ՝ հերյուրանք է:
Եվ վերջապես գլխավոր բժշկի պաշտոնակատար է նշանակվել ոչ թե Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր տղան, ինչպես դուք եք նշում, այլ բժիշկ Նորա Իվանյանը։ Գորիսի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կհայտարարվի մրցույթ՝ գործող կարգի համաձայն, և Սյունիքի մարզպետը նրա հետ կկնքի աշխատանքային պայմանագիր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Բժշկի պաշտոնակատարը Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր տղան չէ. «Չորրորդ իշխանություն»
