Թբիլիսիում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում են ազատ ոճայինները:

74 կգ քաշային կարգումԳրիգոր Գրիգորյանը, հաղթելով հույն և մոլդովացի մրցակիցներին դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպեց ռուսաստանցիԱնյուար Գուդուևի հետ: Վերջինս ոչ մի հնարավորություն չտվեց մեր մարզիկին` հաղթելով երկու խաղափուլում` 7-0, 6-0:

Այսպիսով, Գրիգորյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, որտեղ նրա մրցակիցը կլինի վրացի Դավիթ Խուցիշվիլու և բուլղարացի Լեոնիդ Բազանի մենամարտի հաղթողը:

Ավելացնենք, որ գերծանր քաշային կարդում հանդես եկով Անդրանիկ Գալստյանը պարտվեց հենց առաջին մենամարտում ուդ ուսր մնաց հետագա պայքարից: Նախօրեին նման ճակատագրի էին արժանացել նաև Միհրան Ջաբուրյանն (55 կգ) ու Նարեկ Սանոյոնը (60 կգ): 

Աղբյուր ArmFootball.com: