Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Քելիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, որոնք Երևան են ժամանել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:
Համանախագահները հանդիպման սկզբում շնորհավորել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: