Ուկրաինական «Էներգիայի» 35-ամյա ֆուտբոլիստ Վլադիմիր Կոզլենկոն որակազրկվել է և իրավունք չի ունենա մասնակցել Մակարովի հուշամրցաշարին, տեղեկացնում է segodnya.ua-ն:
Ֆուտբոլիստը Դոնեցկի «Օլիմպիկի» հետ հանդիպմանը խաղադաշտ էր դուրս եկել բջջային հեռախոսով: Կոզլենկոն հայտարարել է, որ հեռախոսազանգը շատ կարևոր էր և այն վերաբերում էր իր ընտանիքին: Նա ներողություն է խնդրել կատարվածի համար: Դրվագին չարձագանքած մրցավարները նույնպես որակազրկվել են մինչև հուշամրցաշարի ավարտը: