Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը կառավարության անդամներին հրավիրել է մասնակցելու բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Դրանք սկսվելու են հունվարի 28-ին՝ Եռաբլուր պանթեոն այցելությամբ: Նախատեսված են նաև ՀՀ պարգևների հանձնման արարողություն ՀՀ Նախագահի նստավայրում և հանդիսավոր նիստ Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Նշենք նաև, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում հարկային լրացուցիչ խթաններ կտրամադրվեն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրով ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողներին՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի տեմպի արագացմանը: