Չինական «Guangxi News» լրատվական պորտալը հայտնում է շատ տարօրինակ մի դեպքի մասին։ Խոհանոցային դանակով գլխին հարված ստացած տղամարդը ինքնուրույն ներկայացել էր հիվանդանոց, բժշկական օգնություն ստանալու համար։

Զարմանալին այն էր, որ վիրավոր տղամարդը շատ հանգիստ ու համբերատար սպասում էր իր հերթին, որպեսզի մտնի բժշկի մոտ։ Հայտնի չէ, թե ինչպես են արձագանքել մյուս հիվանդները և հիվանդանոցի միջանցքում հայտնվել է դանակը գլխի մեջ խրած տղամարդը։ Նրա լուսանկարը հաշված րոպեների ընթացքում տարածվեց համացանցում։
Լրագրողները շատ օպերատիվ արձագանքեցին այս լուրին։ Նրանց հաջողվեց պարզել, որ անմիջապես հարվածը ստանալուց հետո չինացին չի կորցրել գիտակցությունը և շտապել է հիվանդանոց օգնություն ստանալու։ 

Համարձակ չինացուն ընդունած բժիշկը հայտնեց, որ ռենտգենից պարզ էր, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Դանակի սայրը անցել էր գանգոսկրի միջով, բայց բարեբախտաբար ուղեղի կարևոր մասերը չէին տուժել։ Նյարդավիրաբուժության բաժանմունքում նրա գլխից հեռացրեցին դանակը։ Հաջող վիրահատությունից հետո նրան դուրս գրեցին հիվանդանոցից։