Մեր օրերում համակարգիչը մեծ դեր է խաղում բոլորիս կյանքում: Դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց համակարգչի, համացանցի և դրանց կից տարբեր ծառայությունների: Այս երկու անհրաժեշտությունները մուտք են գործել նաև գործարար միջավայր՝ դառնալով գովազդային ոլորտում անհրաժեշտ գործիքներից ամենակարևորն ու պահանջվածը:
Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է ձեզ մի քանի օգտակար խորհուրդ, որոնք կոգնեն առավել լավ տիրապետել «Photoshop» ծրագրին:
- «Move Tool» գործիքով աշխատելիս «Alt+Shift և մկնիկի աջ սեղմումով» կարող եք առանձնացնել նկարի տարբեր շերտերը:
- «Pen Tool»-ի միջոցով ստեղծելով «ուղի» կարելի է այն թաքցնել և ցուցադրել՝ օգտագործելով Ctrl+Shift+H կոմբինացիան:
- «Ctrl+Tab»-ի միջոցով կարող եք անցնել մեկ պատուհանից մյուսին:
- F12-ը նկարը կվերադարձնի իր սկզբնական տեսքին:
- Սեղմելով Alt կոճակը և «պատմության» ցանկի մեջ մկնիկով հարվածը ավտոմատ կկրկնի այդ քայլը:
- Եթե նկարի չափը փոփոխելուց սեղմած փահեք «Shift+Alt» կոճակները, ապա այն կփոփոխվի համամասնորեն:
- Rules ցուցանակը ցուցադրելու համար սեղմած պահեք Ctrl+R կոճակները:
- Ctr+E-ի միջոցով կարող ենք միավորել ընթացիկ շերտը հաջորդի հետ:
- Եթե ցանկանում եք հեռացնել լուսանկարի վրա առանձնացրած մասը, օգտագործեք Ctrl+D կոմբինացիան, իսկ այն հետ բերելու համար սեղմեք Ctrl+Shift+D:
- Zoom Tool-ի վրա մկնիկի երկու հարվածը կդարձնի լուսանկարի չափը 100%, իսկ Hand Tool-ի միջոցով պատկերը կմեծանա էկրանի ամբողջ չափով: