«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է՝ գյումրեցիներին հրավիրում են ՀՀ քննչական կոմիտեի Գյումրիի բաժին և բացատրություններ պահանջում հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ցույցին նրանց մասնակցության վերաբերյալ: Քննչական բաժին հրավիրված գյումրեցիներց մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, «Ժողովուրդ»-ին պատմեց, որ քննիչները տեսագրություններ են միացնում, ցուցադրում դրվագները, որոնցում առկա են հրավիրված անձինք, և սկսում բացատրություններ պահանջել:

Արդյունքում՝ մարդիկ այլևս վախենում և զգուշանում են հրապարակային խոսելուց ու բողոքի ակցիաներ կազմակերպելուց: Բախումներից հետո բոլորը փորձում էին հասկանալ՝ ովքեր և ինչու սկսեցին ագրեսիվանալ, որովհետև ակնհայտ էր, որ մարդիկ իրենց նկատմամբ կիրառված ուժին կպատասխանեն: Թերևս պատասխանն ակնհայտ է. բախումներն անհրաժեշտ էին՝ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու հեռանկարով ահաբեկելու համար»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: