Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1923թ. հունվարի 23-ին, մահացել 1998թ. նոյեմբերի 23-ին: Նա հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով: Դերասանը 1941 – 1944 թթվականին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։
1944 թվականից աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Հայտնի դերերից են Կնյազ («Տաքսի-տաքսի»), Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։