Արարատ լեռան փեշերին գտնվող մի քանի գյուղերի շրջակայքում թուրք զինվորականները հատուկ գործողություններ են իրականացրել:
Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինված ուժերը Իգդիր նահանգի Իսլամ, Բալուքբաշը եւ Յազլըք գյուղերի շրջակայքում ցամաքային հատուկ գործողություններ են իրականացրել:
Աղբյուրի փոխանցմամբ, հայտնի չէ, թե ինչ գործողություն է եղել և ինչ արդյունքներ է այն ունեցել:
Հիշյալ շրջանները գտնվում են հայ-թուրքական սահմանից 20-30 կմ հեռավորության վրա և բնակեցված են քրդերով: