Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ելնելով սեփական և միջազգային մարքեթինգային փորձի ուսումնասիրությունից, ներկայացնում է արդյունավետ գովազդ ստեղծելու կանոններ և խորհուրդներ, որոնք կօգնեն կատարելագործել սեփական ունակությունները:
1. Ձեր գովազդային հաղորդագրությունը կազմելիս զերծ մնացեք որևէ բացատրական տեքստի օգտագործումից: Բոլորին հասկանալի է ձեր ընկերության մասին պատմելու, դրա առավելությունները ցուցադրելու ձեր ցանկությունը, սակայն այս դեպքում, այն միայն խանգարում է: Չափազանց շատ ինֆորմացիայի առկայությունը շեղում է հաճախորդների ուշադրությունը ամենակարևորից, որը դուք ցանկանում եք ցուցադրել:
2. Գրավիչ գովազդ պատրաստելիս աշխատեք պահպանել գունային որոշակի հակադրություն, ինչպես նաև կիրառեք մեծ չափի տառեր: Փորձառու դիզայներները իհարկե տեղեկացված են, ինչպիսին և որ չափի պետք է լինի տառատեսակը, սակայն կախված ձեր գովազդի յուրահատկություններից, կանոնները կարող են փոփոխվել: Ուղղակի պետք է չմոռանալ ինչ նպատակ եք դուք հետապնդում՝ «փոխանցել տեղեկություն»:
3. Գովազդը պատրաստ լինելուց հետո անպայման ստուգեք դրա որակային հատկանիշները: Ձեզ համար հաստատ տհաճ կլինի, եթե մանրամասնորեն մշակված և պատրաստված գովազդը տպագրվի անորակ և անփույթ եղանակով: Եղե՛ք ուշադիր...
4. Ձեր գովազդը պատրաստելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև տարվա եղանակը: Ձմեռային և մռայլ եղանակի դեպքում ավելի նպատակահարմար է օգտագործել վառ և բազմերանգ գույներ, որոնք կգրավեն մարդկանց ուշադրությունը: Իսկ գարնանն ու ամռանը պետք է խուսափել կանաչ գույնից, որպեսզի ձեր գովազդը չկորի բնության ֆոնին:
Եվ վերջում, ամենակարևոր պայմանը. փոխացվող գաղափարը պետք է ըմբռնելի և հասկանալի լինի առաջին հայացքից: