Ավստրալիայի հարավ-արևելյան ափին բռնել են բնության մեջ հազվադեպ հանդիպող շնաձկի տեսակ: Դրա ձևն ու թևերի քանակը հիշեցնում են շնաձկի նախնիներին, որոնք գոյություն են ունեցել 350 մլն տարի առաջ: Այս պատճառով էլ շնաձկի այս տեսակին հաճախ անվանում են «հնածո»:
Այն նման է մեծ և գիշատիչ օձաձկի՝ սուր և ասեղանման ատամներով: Այս շնաձկանը կենդանի հանդիպելը շատ հազվադեպ հանդիպող տեսարան է, քանի որ նրանք հիմնականում բնակվում են 600 մետր խորության վրա: Նրանք կարող են հասնել 2 մետր երկարության: Համաձայն SETFIA-ի հայտարարության հայտնաբերված շնաձկի երկարությունը մոտ է մաքսիմալին: