«Նոյեմբերի 5»-ի գործով Վերաքննիչ բողոքի քննությանն այսօր` հունվարի 23-ին, մեղադրող կողմը դատարանին խնդրեց պաշտպանական կողմի բողոքները մերժել և՛ Կենտրոն և՛ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` նախորդ տարվա հոկտեմբերի 17-ին կայացրած վճիռը:
Մեղադրող կողմի խոսքը բարկացրեց ամբաստանյալներին:
«Մեզ վերաբերող ոչ մի բան չկար, ստանդարտ խոսք էր»,- հայտարարեցին նրանք:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունվարի 30-ին: Դատավորը հայտնեց, որ այդ օրը միջնորդություններից հետո իրենք կհեռանան խորհրդակցական սենյակ: Նշենք, որ 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներին դատապարտեց 1-7 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանի նկատմամբ տուգանք նշանակեց:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց և դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։