«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 57 տարեկան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ի սկզբանե նախատեսված է եղել, որ Աբրահամյանն իր ծննդյան տարեդարձը նշելու է պաշտոնյաների նեղ շրջանակի հետ, կիրակի օրը: Ենթադրվել է, որ այդ միջոցառմանը կմասնակցեն այն պաշտոնյաները, որոնց Աբրահամյանը վստահում է և համարում իր «թիմի» անդամ:
Սակայն հետագայում Հովիկ Աբրահամյանը որոշել է այդ մտքից հրաժարվել և ծննդյան օրն անցկացնել ընտանիքի անդամների շրջապատում:
Մեզ չհաջողվեց տեղեկությունը պաշտոնապես ճշտել: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչու է վարչապետը որոշել ծննդյան տարեդարձը լայն շրջապատում չնշել»:
Ավելի մանարամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: