Լոնդոնում շարունակվող շախմատի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրումԼևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:

54-րդ քայլին Լևոնը ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Այս տուրում Մագնուս Կառլսենը հաղթեց Պյոտր Սվիդլերին, Վասիլի Իվանչուկն ու Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշուկն ու Բորիս Գելֆանդը ոչ-ոքի խաղացին:

6-րդ տուրից հետո ամբողջական աղյուսակն ունի այս տեսքը. 

 

1. Մագնուս Կարլսեն (4,5)
    Լևոն Արոնյան (4,5)


2. Վլադիմիր Կրամնիկ (3)
    Պյոտր Սվիդլեր (3)


3. Ալեքսանդր Գրիշչուկ (2,5)
    Թեյմուր Ռաջաբով (2,5)


4. Վասիլի Իվանչուկ (2)
    Բորիս Գելֆանդ (2) 

Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - Լևոն Արոնյան (Հայաստան) 0:1