Լեոնարդո դի Կապրիոյի և Ռիհանայի սիրային հարաբերությունները բուռն ընթացք են ստանում։ Օրեր առաջ նա հրավիրել են հայտնի դերասանին Բարբադոս՝ ծնողների հետ ծանոթանալու համար։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նրանք միասին լավ ժամանակ են անցկացնում։
«Ռիհանան և Լեոն ուղղակի զվարճանում և լավ ժամանակ են անցկացնում միասին։ Նրանք ազատ մարդիկ են, բայց իրար հետ շատ լավ են զգում։ Կարելի է ասել՝ հարաբերություններ առանց պարտականությունների։ Նրանք մշտապես միասին են։ Լեոն հաճախ Ռիհանային հրավիրում է իր տուն։ Ռիհանան շատ սեքսուալ է, և նրանք արդեն կապվել են միմյանց հետ»,- աղբյուրի խոսքը մեջբերել է Contact Music-ը