Ադրբեջանի զինված ուժերը սահմանում կրում են զոհեր։ Ինչպես հաղորդում են YerevanNews.am-ի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, ՀՀ Տավուշի մարզում հունվարի 24-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից և պատժիչ գործողություններից հետո` ժամը 17.00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրկին ակտիվություն է ցուցաբերել և գնդակոծել հայկական դիրքերը:
Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով հայ դիրքապահները ստիպված են եղել պատասխան կրակ բացել, ինչի արդյունքում ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈւ ևս երկու զինծառայող:
Հիշեցնենք, որ Ս.թ. հունվարի 24-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել սահմանային դիրքերն ու բնակավայրերը: Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են դիվերսիոն գործողությունների փորձեր:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					