Հայազգի գործարարա Եղիազար Եղիազարյանին, որը Նիժնի Նովգորոդի «ՌԲԿ-Ռուբիկոն» շինարարական ընկերության հիմնադիրն է, կհուղարկավորեն Հայաստանում: Այս մասին հայտնում է vremyan.ru-ն: Նշենք նար, որ գործարարը սպանվել է հունվարի 21-ին:

Հունվարի 21-ի ուշ երեկոյան նրան սպանված են գտել, քաղաքի կենտրոնում գտնվող իր տան բակում: Հաղորդվող տեղեկատվության համաձայն, հանցագործը գործարարի գլխին հարվածել է ծանր բութ գործիքով, երբ վերջինը դուրս է եկել մեքենայից: Բժիշկը նշել է, որ մահվան հստակ պատճառը հնարավոր կլինի որոշել դիահերձումից ու դատաբժշկական փորձաքննությունից հետո միայն:

Այս առթիվ հարուցվել է քրգործ: Հետաքննությունը դիտարկում է բոլոր վարկածները՝ պատվիրված սպանությունից մինչև պատահական կենցաղային վեճը: