«Միսս Տիեզերք- 2014» գեղեցկության մրցույթը կայացավ Մայամիում: Արդեն հայտնի է հաղթողի անունը՝ Կոլումբիայի ներկայացուցիչ Պաուլինա Վեգան։
Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ մրցույթի հաղթող գեղեցկուհին 22 տարեկան է, ծնվել է մեծ և երաժշտական ընտանիքում, ունի 3 եղբայր և 4 քույր, իսկ պապիկը եղել է հայտնի օպերային երգիչ։ Վեգան նաև խոստովանել է, որ քնում է բաց աչքերով, ինչպես նաև շատ է սիրում պարել։
«Միսս Տիեզերք- 2013» մրցույթի հաղթող Վենեսուելայի ներկայացուցիչ Գաբրիելա Այլերը մոտ 300.000 դոլար արժողությամբ թագը հանձնել է հաղթողին։ Թագը պատրաստված է Նյու Յորքի երկնաքերերի նմանությամբ և զարդարված է ավելի քան 300 փոքր ադամանդով։