Նյու Յորք է ուղեվորվում օդերևութաբանության պատմության մեջ խոշորագույն ձյունամրրիկը:

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին CNN-ի եթերում հաղորդել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:

Քաղաքի բնակիչներին ուղղված ուղերձում նա կոչ է արել տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և հրաժարվել ավտոտրանսպորտից:

Դե Բլազիոյի խոսքով՝ Նյու Յորքը պետք է պատրաստվի վատթարագույնին: «Չպետք է թերագնահատել այս փոթորիկը»,- ասել է նա: