Մի քանի ամիս առաջ ռուս դերասան Վադիմ Դորոֆեևը լքել է կնոջն ու երեխաներին, ընդունելով իսլամը՝ գնալով Սիրիայի և Իրաքի սահման։ Երեկ «КП»-ը հայտնել է, որ դերասանը մահացել է։ Այս լուրը տարածվել է հունվարի 25-ին, սակայն իրականում նա մահացել է 2014թ-ի դեկտեմբերի 24-ին։
НТВ-հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Դորոֆեեւ կինն ասել է, որ մի քանի տարի առաջ նրա ամուսինն ամբողջովին փոխվել ու ուրիշ մարդ էր դարձել։
2013թ-ին Սուրբ Ծնունդի օրը նա իսլամ է ընդունել, իսկ 2014թ-ի սեպտեմբերին մեկնել Սիրիա՝ մասնակցելու ջիհադին։Դերասանի կինը նաև նշել է, որ Դորոֆեևը բազմիցս համոզել է իրեն իսլամ ընդունել և նրա հետ մեկնել Սիրիա, բայց կինը չի համաձայնել։