Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը էլ չի կարողանում դիմակայել կորուստների զանգվածային այս ալիքին ու հերթական անգամ ցայտնոտային որոշում է կայացրել՝ փոխելով իր մարտավարություն տեղեկատվական դաշտում ու հերթական անգամ, դա արել է խիստ անտաղանդ կերպով։
Մասնավորապես՝ այս տարվա մեջ առաջին անգամ, Ադրբեջանի քարոզչամեքենայի բաղկացուցիչ մաս հանդիսացող կայքերից մեկում, որն այս տարի արդեն հասցրել էր լավ զվարճացնել մեզ՝ իբր ժայռերից նետվող ու դիրքերում թաղվող հայ զինովրների մասին անհեթհեթություններ գրելով, այսօր էլ փորձել է աստիճանաբար հաղորդել մարտական կորուստների մասին։
Արդյունքը կռահելը բարդ չի, քանի որ անգամ այս պարզ խնդրիրը կատարելուց առաջ նրանք կարծես նորից կանեփանման զանգված են ծխել, նոր են անցել գործի։ Համենայն դեպս, դժվար է գտնել այլ բացատրություն նրան, թե ինչպես կարելի է ընդամենը 3 պարբերությունից բաղկացա պարզ տեքստում թույլ տալ նման անհեթհեթ սխալներ։ Օրինակ՝ բավականին զավեշտալի է կարդալ, որ մի պարբերությունում գրում են, որ իրենցից 3 զինծառայող զոհվել է, երբ ադրբեջանական բլինդաժը պայթել է հայերի կողմնից իրականացված ականանետային կրակի արդյունքում, իսկ արդեն մյուս պարբերությունում գրում են, որ 3 զինծառայող զոհվել են՝ հայկական «դիվերսիա հետ մղելիս»։
Հիմա ստացվում է, որ կամ ոչ թե 3 հոգի է զոհվել, այլ 6 (ինչը թվային առումով՝ ավելի մոտ է իրականությանը), կամ էլ նույն 3 հոգին մի անգամ բլինդաժում ա զոհվել, մի անգամ էլ «դիվերսիա հետ մղելիս»։ՃՃՃ
Կոստանտին Տեր- Նակալյան