Հայաստանում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը հերքել է Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում կա 31 ադրբեջանցի: Այս մասին հայտնում են ադրբեջանական կայքերը:
Մասնավորապես հանձնաժողովի քարտուղարը հայտարարել է, որ գոյություն ունեն փաստեր, համաձայն որոնց, 31 անհատ կորածները գտնվում են ԼՂՀ տարածքում: Հայաստանյան հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկվար Արմեն Գաբրիելյանը այս հայտարարությունը բնորոշել է, որպես անհիմն և առանց փաստացի հիմքի:
Նշենք նաև, որ վերջին օրերին ադրբեջանական մամուլում հայտնվել է Ադրբեջանի զոհերի քանակը մեղմացնող և հասարակությանը համախմբելու նպատակ հետապնդող հոդվածներ: