Երկրի իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ Վաշինգտոնում Սպիտակ տան մոտակայքում հայտնաբերվել է ոչ մեծ անօդաչու թռչող սարք, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնստը հայտարարել է, որ Գաղտնի ծառայությունների աշխատակիցներն առգրավել են սարքը: Նախնական տվյալներով՝ սարքը Սպիտակ տան շենքում որևէ մեկի անվտանգությանը չի սպառնացել:
Հատուկ ծառայությունները ստուգում են անօդաչու սարքը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, հունվարի 25-ից պետական այցով գտնվում են Հնդկաստանում: Դեռ հայտնի չէ՝ արդյոք Օբամայի դուստրերը միջադեպի ժամանակ շենքում են եղել։
Սպիտակ տան մոտակայքում անօդաչու սարք է հայտնաբերվել
