Մոսկվայի դատարանը փետրվարի 9-ին կքննի «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության բաժնետոմսերի յուրացման գործով անցնող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի երկարաձգման բողոքարկումը, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևային:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բասմանի դատարանը երկարաձգել է գործարարի տնային կալանքը մինչև ապրիլի 19-ը: Գործի հետաքննության ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 28-ը: Գործարարի պաշտպանությունը բողոքարկել է տնային կալանքի ժամկետի երկարաձգումը:

65-ամյա գործարարը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով դրամական միջոցների յուրացման համար: