Այսօր Հայոց բանակի 23-րդ տարեդարձն է: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով Հանրապետության 1400 դպրոցներում կազմակերպվում են հանդիսավոր միջոցառումներ, որտեղ հպարտությամբ արտասանվում է՝ «Մեր անունն է հայկական բանակ»:

Yerevannews.am-ը ներկա գտնվեց Երևանի թիվ 46 ավագ դպրոցի տոնական միջոցառմանը: Դպրոցականները հանդիսավոր երթով մտան խաղահրապարակ զինղեկի զեկույցից հետո հնչեց ՀՀ օրհներգը, բարձրացվեց ՀՀ եռագույնը և սկսվեց առավոտյան տողանը: Ելույթ ունեցան դպրոցի աշակերտները իրենց բարեմաղթանքները մաղթեցին մեր սահմանին կանգնած զինվորներին, պարեցին ազգագրական պարեր երգեցին Հայաստանի հանրապետության հիմն ու բանակի օրհներգը: Շնորհավորանքի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն պարոն Հայրապետյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական դասիարակության վարչության պետ Արման Այվազյանը, վերջինս իր խոսքում նշեց.

«Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առիթով: Ամբողջ աշխարում դժվար է գտնել մի երկիր, որտեղ ազատագրական պայքարի համար ստեղծված մի գունդ, որը կոչվում էր հատուկ գունդ շատ կարճ ժամանակում ամբողջ աշխարհի կողմից ընդունվի որպես անկախ պետության հաղթանակած բանակ: Ոսոխը պարբերաբար փորձում է ճեղքել մեր սահմանը, բայց դա նրան չի հաջողվում հայ զինվորի հայրենասիրական ոգու և մարտական բարձր պատրաստվածության շնորհիվ, ինչի վառ ապացույցներից մեկն էր նաև 2014 թվականը, և ուզում եմ մեջբերել ՀՀ կրթության և գիտության նախարար պարոն Արմեն Աշոտյանի խոսքը, որ 2014 թվականի մարդը հայ զինվորն է, իսկ պետական կառույցը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը…Այո այսօր էլ մենք ունենում ենք զոհեր և կորուստներ, սակայն սա այն եզակի վիշտն է, որը մենք կրում ենք հպարտությամբ եկեք բոլորով բարձր ծափահարենք նրանց համար և երբեք չմոռանանք որ մեր մեջ հոսում է այդ հերոսների արյունը, որոնց սուրբ մասունքների վրա կառուցվեց հայոց հզոր և անկոտրուն բանակը: Շնորհավորում եմ Հայաստանի 3-րդ Հանրապետության Հայոց բանակի 23 ամյակը» :